Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Աբովյան քաղաքի մուտքի մոտ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 55-ամյա Անդրանիկ Թ․-ի վարած «Tesla» մակնիշի և 48-ամյա Արթուր Ս․-ի վարած «Hyundai» մանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Հովսեփյանը և Արսեն Շաղոյանը։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։