Ակտիվիստ Արթուր Չախոյանին հիվանդանոցում մեղադրանք առաջադրվեց խուլիգանություն կատարելու համար: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:
Նշենք, որ երեկ Չախոյանը գնացել էր Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարան` ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանից պատասխան պահանջելու` իր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար։ Այնտեղ ծեծկռտուք էր սկսվել թաղապետարանի աշխատակիցների, թաղապետի և Արթուր Չախոյանի միջև։
Ակտիվիստի աչքի հատվածում արյան զեղում էր եղել, նաև ոտքի վնասվածք էր ստացել։