Սոցիալական ցանցերում շրջանառության մեջ դրված տեղեկությունը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Սրբազան Քահանայապետի հուղարկավորության կապակցությամբ Վատիկան մեկնել է ՀՀ նախագահի օդանավով, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը․ NEWS.am-ին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:
«Վեհափառն իրեն ուղեկցող պատվիրակության հետ Հռոմ է ուղևորվել ապրիլի 25-ին՝ սովորական չվերթով»,- հավելել է նա: