Նարեկ Զեյնալյանը հայտնվել է․ «Հրապարակ»


Նարեկ Զեյնալյանը հայտնվել է․ «Հրապարակ»
Մայիս 1 08:56 2025

«Հրապարակ» գրում է  ․  ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո հիվանդանոցում սպասողական իրավիճակ է, կրքերը թեեւ հանդարտվել են, սակայն, մեզ հասած տեղեկություններով, Զեյնալյանին կոլեկտիվը շուրջ երկու շաբաթ գրեթե չի տեսել: Նրա հայտնությունը կոլեկտիվում տեղի է ունեցել երեկ, նա շրջել է բաժիններով: Մեզ ասացին՝ գույքագրում է ունեցած-չունեցածը, լսում կոլեկտիվի բարձրացրած հարցերը, ակնկալիքները: Հիվանդանոցում շարունակում է աշխատել նաեւ նախկին տնօրեն Արման Հովակիմյանի ընկերուհին՝ Երանուհի Սարգսյանը, բայց ոչ նախկին՝ գնումների ոլորտի պատասխանատուի կարգավիճակով։ Այսինքն՝ Ավանեսյանին ոչ միայն չհաջողվեց Սարգսյանին հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար նշանակել, ինչը փորձում էր անել Զեյնալյանի նշանակումից առաջ, որ իր աչքն ու ականջն ունենա հիվանդանոցում, այլեւ նա կորցրեց նախկին պաշտոնը եւ այժմ կոլեկտիվի համար անհայտ կարգավիճակ ունի։ Մենք տեղեկացանք նաեւ, որ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նոր փոխտնօրեն է նշանակվելու Դավիթ Մելիք-Նուբարյանը, որը Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ի տնօրենն է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 01․ 05․ 25 թ համարում։