Երկրաշարժ է գրանցվել ՀՀ-ում


Երկրաշարժ է գրանցվել ՀՀ-ում
Մայիս 1 08:32 2025

Մայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին, Գավառ քաղաքից  13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի՝ Գավառ և Մարտունի քաղաքներում,  ինչպես նաև Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Սարուխան, Լանջաղբյուր և Գեղարքունիք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։