Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից․ փաստաբան


Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից․ փաստաբան
Ապրիլ 30 19:16 2025

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․

«Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից։

Նա կշարունակի հոսպիտալացված մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ ֊ում։

Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների։

Եթե հանուն դեմոկրատական պաթոսի` առեևույթ հանցագործ թաղապետը մինչևիսկ պաշտոնանկ արվի, միևնույն է՝ պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչին հաստատապես հետամուտ ենք լինելու»։