«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրել է.
«Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ Քանի որ մայիս ամսվա տեղումների քանակի ամսական նորմաները բավականին մեծ են, ապա կարող ենք համարել, որ մայիսը նույնպես կլինի բավարար տեղումներով կամ տեղումնառատ»։