Իմպիչմենտը ենթադրում է նաև վարչապետի միասնական թեկնածուի վերաբերյալ ընդհանուր մոտեցման ձևավորում․ Դավիթ Հարությունյան


Իմպիչմենտը ենթադրում է նաև վարչապետի միասնական թեկնածուի վերաբերյալ ընդհանուր մոտեցման ձևավորում․ Դավիթ Հարությունյան
Ապրիլ 29 17:23 2025

Քանի որ իմպիչմենտը ենթադրում է նաև վարչապետի միասնական թեկնածուի հարցի վերաբերյալ ընդհանուր մոտեցման ձևավորում, կարծում եմ՝ իմպիչմենտի նախաձեռնության նպատակն այն է, որ ընդդիմությունը մեկ անգամ ևս փորձի միավորել իր ջանքերը և այս պահին քննարկի այդքան կարևոր հարցը՝ ով կարող է լինել վարչապետի միասնական թեկնածու, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանը։

«Դա այս պահին, իմ կարծիքով, այլ նպատակ չի հետապնդում»,- ասաց Հարությունյանը։

Նա ասաց, թե գործընթացն անխուսափելի է։

«Եթե նպատակը սկսում ենք հասկանալ, ապա հիասթափության մասին խոսք լինել չի կարող»,- նշեց Դավիթ Հարությունյանը։