«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառումը նպատակ չունի ապահովել պատժի անխուսափելիությունը կամ վերականգնել սոցիալական արդարությունը, Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչը՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Ո՛չ, այդպիսի նպատակ չկար։ Օրենքի ներկայիս կիրառումն ունի լրիվ հակառակ նպատակ։ Մի կողմից՝ կարելի է այն դիտարկել որպես նույն երևույթի մաս, երբ ասում են, թե քաղաքի կենտրոնում ապրող ճարտարապետ տատիկն իրավունք չունի այնտեղ ապրելու, պիտի վաճառի իր տունը և տեղափոխվի ծայրամաս, այսինքն՝ սեփականության վերաբաշխում։ Մյուս կողմից էլ՝ այն ծառայում է որպես մահակ՝ ընդդիմադիրների դեմ կիրառելու համար»,- նշեց Դավիթ Հարությունյանը։