Այսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով:
Ցավոք, 1 հոգու կյանքը փրկել չի հաջողվել: