Ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած ավտոբուսի վարորդին ազատեցին աշխատանքից


Ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած  ավտոբուսի վարորդին ազատեցին աշխատանքից
Ապրիլ 29 11:04 2025

Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից։ Այս մասին հայտնում են Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից։