Զորական համայնքի բնակիչ, 48-ամյա Հայկազ Մելքումյանը կորցրել է ոտքը ապրիլի 24-ին Տավուշի մարզի Բերդավան համայնքի սահմանագոտում ականի պայթյունի հետեւանքով։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը:
«Գնացել էր ծնեբեկ հավաքելու, սահմանապահները չեն նկատել, թե չէ, հավանաբար, կզգուշացնեին»,- ասել է վարչական ղեկավարը՝ նշելով, որ Մելքումյանը նախկինում զինվորական է եղել ու ծանոթ է տեղանքին։