Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են․ «Հրապարակ»


Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են․ «Հրապարակ»
Ապրիլ 26 08:57 2025

«Հրապարակ» գրում է  ․ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս։ Գյուղի բնակիչը մեզ պատմեց, որ համայնքապետն իրենց զգուշացրել է՝ աղմուկ չբարձրացնեք, տեսանյութեր չանեք, մամուլի բերանը չգցեք: Ասել է` ուժային կառույցներից են հրահանգել: Բայց երբ կրակոցները դարձել են ինտենսիվ, բնակիչները հասկացել են, որ չի կարելի թաքցնել, եւ սկսել են սոցցանցերում տեսանյութեր հրապարակել: Միայն դրանից հետո ՔՊ-ականները մեկնել են նշված գյուղեր՝ ցույց տալով, թե իբր գյուղացիների կողքին են:

Մեր զրուցակիցն ասաց, որ իրենց գյուղ են եկել 2-3 ՔՊ-ական, զրուցել են ու հեռացել գյուղից։ Գրել էինք, որ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն էին Խոզնավար ու Խնածախ մեկնել, 1 օր անց՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Արմեն Խաչատրյանը։ Իսկ ԶՈՒ-ն Խնածախում կրակոցների մասին առաջին անգամ հայտնեց մարտի 31-ին։ Մինչ այդ էլ ասում էին, թե կրակոցները «չեն թիրախավորում ՀՀ տարածքը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 26․ 04․ 25 թ համարում։