Ընդամենը մի քանի ամիս առաջ երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանն անակնկալ կերպով հայտնեց սիրելի ունենալու և նշանադրվելու մասին: Հանրության և երկրպագուների համար սա անսպասելի էր այնքանով, որ նախքան այդ Ռոզան չէր ակնարկել սիրելի ունենալու, սիրահարված լինելու մասին:
StarNews-ի հավաստի տեղեկության համաձայն` Ռոզան պատրաստվում է իր հարսանիքին: Նա սիրելիի`Գուրգենի հետ նախահարսանեկան ֆոտոշարք է իրականացրել, դե իսկ StarNews-ին հաջողվել է ձեռք բերել ընթացքային կադրեր: