Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան՝ մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողություններին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական Հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: