ՀՀ որոշ ճանապարհահատվածներին տեղադրվել է հետիոտնային անվտանգության մակետ


ՀՀ որոշ ճանապարհահատվածներին տեղադրվել է հետիոտնային անվտանգության մակետ
Ապրիլ 25 11:40 2025

ՀՀ որոշ ճանապարհահատվածներում կարող ենք տեսնել հետիոտնային անվտանգության մակետներ։ Դրանք տեղադրվել են 2022 թվականին՝ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի «սև կետերի» բարելավման շրջանակում, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Այս մակետների նպատակն է ապահովել հետիոտնի անվտանգությունն ու բարձրացնել վարորդների զգոնությունը։