Ավտովթար-վրաերթ՝ Երևանում՝ Թբիլիսյան խճուղուց Կորեայի ձոր տանող հատվածում, վիրավոր կա


Ավտովթար-վրաերթ՝ Երևանում՝ Թբիլիսյան խճուղուց Կորեայի ձոր տանող հատվածում, վիրավոր կա
Ապրիլ 24 22:22 2025

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղուց դեպի Կորեայի ձոր տանող ճանապարհահատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Տիգրան Ս.-ի վարած «Lexus» մակնիշի և Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Զ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով այնուհետև «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված մայթում կանգնած հետիոտնին, ապա կոտրել խաչմերուկը կարգավորող՝ հետիոտների համար տեղադրված լուսակիրը և դուրս եկել երթևեկելի գոտուց։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։