Հարցին՝ փողոցային պայքար է սպասվո՞ւմ, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Այո»


Հարցին՝ փողոցային պայքար է սպասվո՞ւմ, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Այո»
Ապրիլ 24 17:52 2025

«Իշխանությունները Ցեղասպանության ուրացման ճանապարհին են։ Որ ասեմ 100%-ով ուրացել են, ոչ, այսօր էլ են եկել այստեղ»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

 
 

«Ինչ էլ դրանք ասեն, միևնույն է մեր ժողովրդի 80%-ն ասելու է, որ դավաճան են»,- հավելեց նա։

 
 
 

Հարցին՝ այն, որ «դավաճան» են, կարտացոլվի՞ 2026 թվականի ընտրություններում, Սարգսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ կարտացոլվի նաև մինչև 2026 թվականը»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն ուղղված փողոցային շարժումներին՝ նախագահն ասաց, որ «պահը հասունացել է»։ Հարցին, թե պատրա՞ստ է նորից առաջնորդել երկիրը՝ նախագահը պատասխանեց՝ «Ոչ»։