«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի սերուցքային կարագում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ


«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի սերուցքային կարագում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ
Ապրիլ 23 16:00 2025

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում և կատարել նմուշառումներ արտադրվող տեսականուց: Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «Կարագ սերուցքային 82,5» յուղի զանգվածային մասով 20գ-ոց» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր, բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: