Բաբաջանյան փողոցից Չարբախ տանող ճանապարհի կամրջի տակ երթևեկությունը պատուհաս էր դարձել վարորդների համար


Բաբաջանյան փողոցից Չարբախ տանող ճանապարհի կամրջի տակ երթևեկությունը պատուհաս էր դարձել վարորդների համար
Ապրիլ 23 14:57 2025

Այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանում հորդառատ անձրևի հետևանքով հերթական անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին արդեն հայտնի Բաբաջանյան փողոցից դեպի Չարբախ տանող ճանապարհահատվածի կամրջի տակ երթևեկությունը դարձել էր վարորդների համար իրական պատուհաս, գրում է Shamshyan.com-ը։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բազմաթիվ վարորդներ ավտոմեքենաներով չեն կարողացել անցնել, ովքեր էլ անցել են, հետո իջել են ու գոյացած «լճակի» մեջ փնտրել համարանիշները, որոնք ընկնում էին ավտոմեքենաներից:

 

«Մոտ 2 ժամից ավելի քաոսային վիճակ է եղել նշված վայրում, սակայն ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ «Վեոլիա ջրից», ո՛չ Մալթիա-Սեբաստիայի թաղապետարանից որևէ աշխատակից չբարեհաճեց ժամանել, մինչդեռ վարորդներն ամենաքաղցր խոսքերն էին ուղղում այդ կառույցների պատասխանատուներին»: