Ջահերով երթն այս տարի տպավորիչ կլինի․ «Հրապարակ»


Ջահերով երթն այս տարի տպավորիչ կլինի․ «Հրապարակ»
Ապրիլ 23 08:24 2025

«Հրապարակ» գրում է  ․  Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր նախատեսում է միջոցառում կազմակերպել Ազատության հրապարակում՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, որից հետո երթ կանեն ու կմիանան Հանրապետության հրապարակից սկիզբ առնող ավանդական ջահերով երթին, որի կազմակերպիչը ՀՅԴ երիտթեւն է։ Տեղեկություններ կան, որ քաղաքական այլ շրջանակներ եւս պատրաստվում են միանալ ջահերով երթին։ Իշխանական կուլիսներում երեկ անհանգիստ էին այս միջոցառումներից, կասկածներ ունեին, որ դրանք կարող են հակաիշխանական ցույցի վերածվել՝ թույլ չտալով, որ ապրիլի 24-ի առավոտյան իշխանությունն այցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ի դեպ, 2018-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց հենց այդ հաշվարկով, որ ապրիլի 24-ին խայտառակ չլինի, եւ աշխարհը չտեսնի, որ հայ ժողովուրդը թույլ չի տվել իր պետության ղեկավարին՝ այցելելու զոհերի հուշահամալիր։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 23․ 04․ 25 թ համարում։