Կանխարգելե՛լ այս վտանգավոր ձկնատեսակի ներկրումը Հայաստան․ Ահազանգ


Կանխարգելե՛լ այս վտանգավոր ձկնատեսակի ներկրումը Հայաստան․ Ահազանգ
Ապրիլ 22 21:07 2025

Մարքեթոլոգ, գործարար, գյուղնախարարի նախկին խորհրդական Հարություն Մնացականյանն ահազանգում է․

«Ուրեմն, որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ Պանգասիուս տեսակն է ,որոնց բուծում են հիմնականում հարավարևելյան Ասիայում ։ Այս ձկնատեսակի ներկրումն ու օգտագործումն արգելված է Եվրոպայի և Ամերիկայի երկրների մեծամասնությունում։ Այս ձուկը բուծվում է հիմնականում Վիետնամի Մեկոնգ գետում , որը հայտնի է իր անթույլատրելի աղտոտվածության մակարդակով ( գետի մեջ են լցվում արդյունաբերական թափոններ, կոյուղաջրեր , աղբ և այլն) , բացի գետի աղտոտվածությանը , այս ձկներին կերակրում են բազմատեսակ հորմոններով ու հակաբիոտիկներով։ Այն մի պահ ակտիվ սկսեց ներկրվել ՀՀ և էժան գնի շնորհիվ լայն տարածում գտավ շուկաներում։ Շնորհիվ ակտիվ սրտացավ մարդկանց , այդ թվում՝ Բաբկեն Պիպոյանի գործուն քայլերի, ՍԱՏՄ-ի հետ համագործակցության շնորհիվ կարողացան այս ձկնատեսակի ներկրումը դադարեցնել։ Այսօր շուկայում կրկին տեսնում եմ այս ձկնատեսակը , բավականին մատչելի գնով։ Առաջարկում եմ ՍԱՏՄ-ին՝  հնարավորինս կանխարգելել այս ձկնատեսակի ներկրումը ՀՀ, իսկ մեր հայրենակիցներին հորդորում եմ բացարձակապես չգնել այս ձկնատեսակի միսը, այն շատ վտանգավոր է։

Քանի որ 10 տարուց ավել անցել է , պատմեմ թե ինչպես է կանխվել ներկրումը , հուսամ ՍԱՏՄ-ը նույն կերպ կվարվի։ Ներկրողներին ուղղակի բանավոր հորդորել են չներկրել այն, ներկրման պարագայում կմտցնեն լաբորատոր կրկնակի փորձաքննության , որից հետո տնտեսվարող ստիպված կլինի ձկան ոչնչացման ծախսերն էլ իր վրա վերցնել։ 2014 թվականի նյութն էլ տեղադրում եմ մեկնաբանությունների բաժնում»։