Հայկական շոու -բիզնեսի ամենապոպուլյար եւ հրապուրիչ աստղերից Լիլիթ Հովհաննիսյանը հրավեր է ստացել նկարահանվելու հոլիվուդյան ֆիմում։ Հայ երգչուհու մասնակցությամբ ֆիլմը նկարահանվելու է ամերիկյան հեղինակավոր կինոարտադրողի կողմից՝ աշխարհահռչակ դերասանների ու աստղերի մասնակցությամբ, փոխանցում է news.am-ը։
Ֆիլմի նկարահանումները մեկնարկում են հունիսից։ Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսուհու կերպարը։ Հատկանշական է, որ ֆիլմը հայկական մոտիվներով չէ, այն հատուկ պատվեր է ամերիկյան արտադրողի կողմից, եւ նկարահանվում է ամերիկյան լսարանի համար։
Հայ երգչուհու մասնակցությամբ հոլիվուդյան ֆիլմի տեսարանները կնկարահանվեն Լաս Վեգասում, Հոլիվուդում եւ Լոս Անջելեսում։ Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմում է 2,5 մլն դոլար։