Երևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովը


Երևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովը
Ապրիլ 22 14:44 2025

Յունիբանկի աջակցությամբ Երևանում անցկացվեց FINTECH360 միջազգային համաժողովը: Այս տարի Հայաստան ժամանեց ավելի քան 300 մասնակից, այդ թվում՝ բանկերի, վճարային և դրամական փոխանցումների համակարգերի ներկայացուցիչներ, խոշոր ՏՏ ընկերությունների և ստարտափների ղեկավարներ։ Նախորդ տարիների համեմատ՝ մասնակիցների թիվն աճել է գրեթե 1,5 անգամ:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

 

220.jpg (2.32 MB)

«FINTECH360-ը հիանալի հնարավորություն է առաջատար փորձագետների հետ քննարկելու ոլորտի զարգացման խնդիրները, ինչպես նաև ֆինանսական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ համատեղ նախաձեռնություններն ու նախագծերը»,- իր խոսքում նշեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:

«Թվային դարաշրջանը բերում է ոչ միայն հնարավորություններ, այլև պատասխանատվություն։ Մենք կանգնած ենք մի երկխոսության միջև՝ տեխնոլոգիաների ու անվտանգության, արագության ու վստահելիության, ստեղծարարության ու կարգավորման։ Եվ որքան էլ այդ երկխոսությունը բարդ լինի, այն պետք է կայանա խորությամբ, պատասխանատվությամբ և ապագայի տեսլականով։ FINTECH360 միջազգային կոնֆերանսը և նմանօրինակ ֆորմատով անցկացվող այլ հանդիպումներ վստահաբար կարող են դառնալ այդ երկխոսության կայացման հարթակ՝ միավորելով ոլորտի առաջատարներին ու մասնագետներին»,- նշեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

221.jpg (1.17 MB)

Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը նշեց, որ հատկապես հաճելի է, որ վերջին 3 տարիներին համաժողովն անցկացվում է Երևանում: Մինչ այդ FINTECH360-ը հյուրընկալել են Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Էստոնիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ: Այս տարվա համաժողովն առանձնանում է ներգրավվածության ռեկորդային ցուցանիշով։ Ավելի քան 40 խոսնակ երկու օր շարունակ քննարկեցին ֆինտեխի զարգացման ամենաարդիական ուղղությունները։ Համաժողովի օրակարգի հիմնական թեմաներն էին՝ AI-հավելվածները ֆինանսական ծառայություններում, բլոկչեյն, կրիպտոարժույթ, DeFi և թվային ակտիվներ, միջազգային դրամական փոխանցումների և վճարային համակարգերի զարգացում, ինչպես է աճող հիպերանձնավորումը ձևափոխում հաճախորդների փորձը, FinTech լուծումներ բրոքերային գործունեությունում և կապիտալի շուկայում, ապահովագրական շուկայի թվայնացում:

222.jpg (1.71 MB)

FINTECH360-ին մասնակցում էին փորձագետներ 20 երկրներից՝ Հայաստան, Բելառուս, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Վրաստան, Ղազախստան, Կիպրոս, Ղրղզստան, Լատվիա, Մոլդովա, Մոնղոլիա, ԱՄԷ, Ռուսաստան, Սինգապուր, Տաջիկստան, Ուզբեկստան, Շվեյցարիա, Շվեդիա, Ֆրանսիա և Ճապոնիա։

Հագեցված պանելային քննարկումներից հետո FINTECH360-ի մասնակիցներին ներկայացվեց Հայաստանի պատմությունն ու մշակույթը: Հյուրերը նաև ծանոթացան հայկական գորգագործության պատմությանն ու գորգերի արարման ընթացքին, մասնակցեցին հայկական տարազներով ֆոտոսեսիային:

223.jpg (2.39 MB)224.jpg (1.43 MB)225.jpg (2.58 MB)