Հալեպահայ երիտասարդը հանկարծամահ է եղել Երեւանում


Հալեպահայ երիտասարդը հանկարծամահ է եղել Երեւանում
Ապրիլ 21 21:41 2025

Սիրիայի արյունալի պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված Վահե Առաքելյանը հանկարծամահ է եղել, տեղեկացավ «Արեւելք»-ը՝ հանգուցյալի հարազատներից։ Իր ասպարեզին նվիրված Վահեն վայելում էր սեր ու համակրանք։

Նա փոքր տարիքից նետվել էր կյանքի ասպարեզ եւ տիրապետել ատաղձագործությանը։ Ինչպես Հալեպում, այնպես էլ Երեւանում, իր ազնվության շնորհիվ կարողացել էր անուն եւ վստահություն վաստակել։

Վահեի մահը ցավ եւ ցնցում է պատճառել հարազատներին ու ընկերներին, հատկապես որ նա առողջական խնդիրներ կամ բողոքներ չի ունեցել։

Նրան հուղարկավորել են Երեւանում։