Մի քանի օրից Հայաստանի մեծ մասն արդեն կգտնվի բացասական անոմալիայի գոտում. Լևոն Ազիզյան


Մի քանի օրից Հայաստանի մեծ մասն արդեն կգտնվի բացասական անոմալիայի գոտում. Լևոն Ազիզյան
Ապրիլ 19 23:18 2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հրապարկել է եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) առաջիկա 14 օրվա ջերմաստիճանի և տեղումների քանակի որակական կանխատեսումները։ Ըստ այդմ, մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը ապրիլի 21-28-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճան, իսկ ապրիլի 28-ից մայիսի 5-ը նորմայից բարձր՝ 1-3 աստիճան, կենտրոնական շրջաններում՝ 3-6 աստիճան։

Ապրիլի 21-28-ը տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից բարձր 10-30% հյուսիսային և կենտրոնական շրջաններում, մնացած հատվածներում՝ նորմայից ցածր: Ապրիլի 28-ից մայիսի 5-ը կանխատեսվում է, որ Հայաստանի մեծ մասն արդեն կգտնվի բացասական անոմալիայի գոտում, ինչը նշանակում է նորմայից քիչ տեղումներ։