Վահագն Ալեքսանյանն առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա Գյումրի, կարճ «յուբկեքով» աղջիկներին հետևի. Մխիթարյան


Վահագն Ալեքսանյանն առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա Գյումրի, կարճ «յուբկեքով» աղջիկներին հետևի. Մխիթարյան
Ապրիլ 19 14:00 2025

«Գյումրեցիների գլխից մազ չի պակասելու։ Ես չգիտեմ՝ ՔՊ-ն վախեցնում է, թե ինչ է անում, վախեցող մարդ չկա։ Ավագանիում էլ, վստահ եմ, վախեցող մարդ չկա»,- Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը՝ պատասխանելով հարցին, որ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ասում էր «գյումրեցիների գլխից մի մազ պակասի...»։

Անդրադառնալով ՔՊ-ական Արթուր Հովհաննսիյանի հայտարարությանը՝ քվեներ գողանալու մասին, թե «թասիբով գյումրեցին պետք է  գնահատական տա քրեական գործերը շալած Վարդան Ղուկասյանին խաբեությամբ  քաղաքապետ դարձնողներին», Մխիթարյանն ասաց. «Շատ ծիծաղելի է, որ անթասիբ երևանցին թասիբով գյումրեցուն ինչ-որ բան է ասում»։

Ինչ վերաբերում է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի խոսքերին, թե «քանի իրենք իշխանության են, «յուբկաններով» աղջիկներն արխային կարող են պտտվել Գյումրիով», Ռուբեն Մխիթարյանն ասաց. «Ես առաջարկում եմ  Վահագն Ալեքսանյանը գա, ու այստեղից ինքը հետևի։  Առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա կարճ «յուբկեքին» հետևի, որ մեր աղջիկներն ապահով ման գան»։