«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց. թվեր. «Ժողովուրդ»


«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց. թվեր. «Ժողովուրդ»
Ապրիլ 19 08:48 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղափոխության առաջին տարում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ»։ Սակայն իր իշխանության անցած 7 տարիներին, թվերի ու գործնական քաղաքականության վերլուծությամբ առավել մեծ տուգանքների է դատապարտել քաղաքացիներին:

Այսինքն՝ Փաշինյանի իշխանության օրոք տուգանքները նոր թափ են առել։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց այս մասով պաշտոնական տվյալները՝ պարզելու, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունից առաջ տուգանքների ինչպիսի վիճակագրություն կար, և ինչպիսին է իրավիճակը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։

Եվ այսպես,

2016-2021 թվականների տվյալների համաձայն՝ տուգանված անձանց թիվը տարեցտարի աճել է։ Մասնավորապես, 2019 թվականին տուգանվածների քանակը գերազանցել է 2018 թվականի ցուցանիշը. 2019-ին տուգանված անձանց քանակը 463 599 էր, այնինչ 2018-ին 324 544 էր։

Իսկ արդեն 2022 թվականից հաշվառման համակարգը փոխվել է, և տուգանքները հաշվվել են ոչ թե անձանց, այլ կիրառված տուգանքների քանակով։

2022 թ.-ին տուգանքների ընդհանուր քանակը 1 977 489 էր, իսկ 2023 թ.-ին՝ 2 561 027։

Տուգանքների ընհանուր քանակն անհամեմատելի աճել է նախորդ տարիների հետ համեմատությամբ։ 2024 թվականի տվյալները կհրապարակվեն սույն թվականի մայիսին, իսկ եղած արդյունքներից կարելի է ենթադրել, թե ինչպիսին կարող է լինել ցուցանիշը:

«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, փաստացի, ժողովրդին վերաբերվում է որպես տուգանվող օբյեկտի»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 19․ 04․ 25 թ համարում։