Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի ներսում հակա-հայկականությունը, հակա-հայությունը ահռելի չափերի է հասնում, հային՝ հայի դեմ հանելու թուրքական օրակարգը անցած հարյուրամյակների մեջ ոչ միայն չի փոխվել, այլեւս ավելի սոսկալի չափերի է հասել։
Այսօր, հենց հիմա հային ոչ միայն դրսի, այլևս ներսի թրքացածներն են հանում մեկմեկու դեմ։
Նման եղեռնագործություն՝ Արցախում դարերով ապրող /ապրած/հայ մարդը ընդդեմ Արցախում դարերով ապրող/ապրած/հայ մարդու, ոչ մի ժամանակ չի եղել։
Չի եղել այսքան եղբայրատյացոություն։
Ժամանակին հորինված ղարաբաղցի-հայաստանցի կեղծ օրակարգն այսօր լայն թափով վերաճում է համատարած հակահայկական թշնամանքի։
Ու մեր հույսը էլի մնում է Աստված։
Մինչեւ ե՞րբ կարող է նա իր միածին որդուն խաչի հանել, մարդուն իր մեղքերից ազատելու համար։
Մինչեւ ե՞րբ…»։