«Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բացման խոսքով։
«Այս քննարկումը ինձ համար հետևյալի մասին է, թե ինչպես ենք մենք միասին՝ Կառավարությունը և մասնավոր հատվածը սպասարկում ՀՀ պետական շահն այն ըմբռնմամբ, որ ՀՀ պետական շահը տնտեսական զարգացումն է: Ես ամեն անգամ սա ավելի համոզված եմ ասում, որովհետև տնտեսական զարգացումը և նրանից բխող էֆեկտներն են, որ մեզ հնարավորություն պետք է տան կամ սահմանափակեն հնարավորությունները՝ երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու և լուծելու»,-ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ ինքը շատ կոնկրետ խնդիր ունի այս աշխատաժողովում. «Ինձ համար կարևոր է նաև հասկանալ, թե ինչ մթնոլորտ է տիրում գործարար միջավայրում, ինչ խնդիրներ կան, որ խնդիրներն էին, որ կան և այլևս չկան, և որ խնդիրներն են, որ եղել են և շարունակում են լինել, լուծմանը մո՞տ ենք, թե՞ ոչ, և այդպես շարունակ»։