«Հեռացեք ստեղից, հեռու գնացեք». ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը բորբոքված է, քիչ էր մնում հարվածեր լրագրողին


«Հեռացեք ստեղից, հեռու գնացեք». ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը բորբոքված է, քիչ էր մնում հարվածեր լրագրողին
Ապրիլ 18 11:56 2025

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը երեկվա իր հայտարարությունից հետո գրգռված վիճակում է։

Այսօր, երբ լրագրողները նրանից պարզաբանումներ էին խնդրում, նա հունից դուրս եկավ, քիչ էր մնում հարվածեր լրագրողին։

«Ոչ մեկիդ ոչ մի բան չեմ պատասխանում, լռեք»,- ասաց նա։

ՔՊ-ականը պնդեց, թե շփոթվել է, երբ արցախցիների մասին մանիպուլյատիվ հայտարարություն է արել։

«Ներողություն եմ խնդրել, հեռացեք ստեղից, հեռու գնացեք»,- լրագրողի վրա գոռգոռալով հայտարարեց նա։

Հիշեցնենք՝ Խաչատուր Սուքիասյանը 24news.am-ին տված հարցազրույցում ասել էր. «Մի 10 հոգի ղարաբաղցի ա զոհվել 2023 թ-ին, Ալեն Սիմոնյանը ճիշտ էր ասում՝ թող մնային ու կռվեին»։

Մեծ աղմուկից հետ,սակայն, հայտարարություն էր տարածել. «Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։

Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև»։