Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից


Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Ապրիլ 18 10:43 2025

Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից:

Ապրիլի 18-ին` Երևանի ժամանակով 17:00-ին, մրցահարթակ դուրս կգան 89 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանի հավաքականից մեծահասակների առաջնություններում իր նորամուտը կնշի Մնացական Աբրահամյանը:

76 կգ քաշային կանանց պայքարում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Աննա Ամրոյանը և Միլենա Խաչատրյանը: Մրցման մեկնարկը` 20:00-ին:

Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն Առաջին ալիքով: