ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել


ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ապրիլ 17 18:17 2025

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

 

Ստորև՝ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարությունը ՍԴ դատավորի հրաժարականի դիմումի մասին․

 

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»։ 

 

Նշենք, որ Վահե Գրիգորյանը պաշտոնավարելու է որպես ՄԻԵԴ-ի դատավոր։