Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին


Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին
Ապրիլ 17 17:07 2025

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին։

 

Նախարար Ավանեսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Արման Հովակիմյանին և ողջ թիմին` կատարած մեծ աշխատանքի համար։

 

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին էլ մաղթել է հաջողություններ առաջիկա ծրագրերում ու աշխատանքում։