«Մեդիամաքս»-ն այսօր հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, սակայն, Aysor.am-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունը։
«Դիվանագիտական դպրոցի տնօրենի նշանակում չկա, այս պահին կա ժամանակավոր պաշտոնակատար՝ Տաթևիկ Պետրոսյանը»,- Aysor.am-ին ասել է ԱԳՆ խոսնակը։