Արթուր Հովհաննիսյանին խնդրում եմ, որ հնարավորինս շատ հակադաշնակցական ելույթներ ունենա. ՀՅԴ-ի իմիջի բարձրացման ավելի լավ տարբերակ չկա. Վարդանյան


Արթուր Հովհաննիսյանին խնդրում եմ, որ հնարավորինս շատ հակադաշնակցական ելույթներ ունենա. ՀՅԴ-ի իմիջի բարձրացման ավելի լավ տարբերակ չկա. Վարդանյան
Ապրիլ 17 11:55 2025

Նախանձելի է այն ագրեսիան ու կիրքը, որով դուք խոսում եք Դաշնակցության դեմ, դրանով դուք կարող եք համեմատվել կոմունիստների, Բաքվում հայ գերիներին մեղադրանք ներկայացվող դատախազի ու, հա, մեկ էլ ՀՀՇ-ի հետ, բայց նրանք մի քիչ ավելի ինտելեկտուալ էին, ԱԺ-ում, դիմելով իշխանության ներկայացուցիչներին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ես շատ եմ խնդրում, հատկապես Արթուր Հովհաննիսյանին հորդորում եմ, որ հնարավորինս շատ հակադաշնակցական ելույթներ ունենա։ Դաշնակցության իմիջի բարձրացման, դաշնակցության շուրջ համախմբման ավելի լավ տարբերակ չգիտեմ։ Իսկ երբ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցողներն են ամեն հանդիպումից հետո գալիս և հակադաշնակցական ելույթներ ունենում, դա ընդհանրապես խոսում է ավելի բարձր, քան ցանկացած խոսք»,-հավելեց նա։