Մի քանի մայրաքաղաքներ առաջարկել են իրենց մոտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը. չեմ բացառում որևէ տարբերակ. ՀՀ ԱԳ նախարար


Մի քանի մայրաքաղաքներ առաջարկել են իրենց մոտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը. չեմ բացառում որևէ տարբերակ. ՀՀ ԱԳ նախարար
Ապրիլ 17 11:13 2025

Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են, որովհետև այլընտրանք չկա: Եթե մենք ունենք խաղաղության օրակարգ, ապա ի՞նչ այլընտրանք կարող է լինել բանակցություններին, թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այնպես որ, բանակցությունները շարունակվում են: Ինչ վերաբերում է տեղին, գիտեք, դա էական չէ: Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները, ես չեմ բացառում որևէ բան: Ես դեռ չեմ ստացել այդ առաջարկը: Չեմ բացառում որևէ տարբերակ»,- հավելել է նա։