Իշխանական կուլիսներում վստահ են` Ղուկասյանը հակաիշխանական քայլեր չի անելու. «Ժողովուրդ»


Իշխանական կուլիսներում վստահ են` Ղուկասյանը հակաիշխանական քայլեր չի անելու. «Ժողովուրդ»
Ապրիլ 17 08:03 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովորդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ չնայած նրան, որ Գյումրիում երեկ ընդդիմադիր թեկնածուները Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրեցին, բայց եւ այնպես Ղուկասյանը պետք է իշխանությունների հետ «գործ ունենա», հարկ եղած դեպքում՝ ենթարկվի իրենց:

Իշխանական կուլիսներում վստահ են, որ Ղուկասյանը հակաիշխանական քայլեր չի անելու, ու դա ակնհայտ երեւում է նաեւ Ղուկասյանի «զգուշավոր» հայտարարություններից:

Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը նպատակ ունի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին «ներքաշել» այս ամենի մեջ, որպեսզի մարզպետն ամեն կերպ Ղուկասյանին «իրենցով» անի: Իշխանությունները օրինակ են բերում Սյունիքի համայնքապետերին, որոնց մարզպետի շնորհիվ կարողացել են իրենց դաշտ բերել, անգամ պաշտոնական այցերի ժամանակ նրանք դիմավորել են Նիկոլ Փաշինյանին, ճաշել, քայլել նրա հետ:

Հիմա վստահ են, որ Շիրակի մարզպետը կանի դա. Վարդան Ղուկասյանի դեպքում գործընթացն ավելի հեշտ կլինի, քանի որ կոմպրոմատներ ունեն նրա եւ որդու դեմ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: