Բացառվում է Միկոյան հ.64 հասցեից առանձնացված հողամասի սահմանում կառուցապատումը․ Ավինյան


Բացառվում է Միկոյան հ.64 հասցեից առանձնացված հողամասի սահմանում կառուցապատումը․ Ավինյան
Ապրիլ 16 20:30 2025
Այսօր հանդիպել եմ Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան հ.64 հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․ 
 
«Լսել եմ բնակիչներին մտահոգող առկա խնդիրներն ու առաջարկները` հնարավոր լուծումների վերաբերյալ:
 
Վստահեցրել եմ, որ բացառվում է Անաստաս Միկոյան հ.64 հասցեից առանձնացված շուրջ 4000քմ մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը, և հատուկ ընդգծել անհնարինության օրենսդրական պատճառները, այդ թվում` Երևան քաղաքի 2024թ. հաստատված գլխավոր հատակագծով առկա սահմանափակումները:
 
Օրենսդրությամբ ընձեռնված լիազորությունների շրջանակում՝ պատրաստ ենք օժանդակել ինչպես Անաստաս Միկոյան հ.64, այնպես էլ առանձնացված` հ.64/7 հասցեում ամրագրված հողամասի տարածքում համապատասխան աշխատանքային նախագծերով նախատեսված բարեկարգման աշխատանքների իրականացման ու շահագործման թույլտվության տրամադրման հարցում»- նշել է նա: