Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել. «Chevrolet Volt»-ը կողաշրջվել է


Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել. «Chevrolet Volt»-ը կողաշրջվել է
Ապրիլ 15 22:49 2025

Ապրիլի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Էմին Ա․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։