Այսօր հարց հնչեց՝ գուցե Րաֆֆու «Խենթը» բեմադրելու պատճառո՞վ են մեզ հետ այդպես վարվում. Դերասանուհի Անի Բայաթյան


Այսօր հարց հնչեց՝ գուցե Րաֆֆու «Խենթը» բեմադրելու պատճառո՞վ են մեզ հետ այդպես վարվում. Դերասանուհի Անի Բայաթյան
Ապրիլ 15 20:54 2025

«Ասացին, որ 5 օրից այդ հարցը կլուծվի։ Եթե անկեղծ, մենք այսօր իմացանք՝ «ինչու չեն տալիս»-ը վերաբերում է իրենց ներսում խնդիրներին՝ տնօրեն և քաղաքապետարան։ Ես չեմ կարող շատ բաներ ասել, ինքս չգիտեմ»,- 168․am-ի հետ զրույցում ասել է  դերասանուհի Անի Բայաթյանը, ով Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանների հետ բողոքի ակցիա էր  իրականացնում Երևանի քաղաքապետարանի մոտ։ Դերասանները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել։

Նա կարծում է, որ շատ հարցերի պատասխանները կստանան, երբ քաղաքապետարանի ներկայացուցիչները կայցելեն թատրոն։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում քաղաքային իշխանությունների այս վերաբերմունքը թատրոնի նկատմամբ, երբ իշխանությունները շարունակ խոսում են կրթության կարևորության մասին, և անձամբ Փաշինյանի տիկինն է կրթական պրոյեկտներ իրականացնում, Անի Բայաթյանը պատասխանել է. «Կոնկրետ Պատանի հանդիսատեսի թատրոնը կրթող թատրոն է, և  այսօր հարց հնչեց՝ գուցե Րաֆֆու «Խենթը» բեմադրելու պատճառո՞վ են մեզ հետ այդպես վարվում, ինձ համար դա անակնկալ էր։ Վերջիվերջո, Րաֆֆու «Խենթ»-ը կրթական ծրագիր է, և, այո՛, մեզ մոտ խաղում ենք մենք։ Մենք դերասան ենք, մենք խաղում ենք մեր դերը, եթե այդտեղ քաղաքականության հետ կապված գծեր քաշենք, չգիտեմ՝ մենք բոլորս․․․Ես չեմ կարող քաղաքական վերլուծություններ անել՝ ինչու է հենց դա խնդիր և այլն»։