Ինքնախոստովանական ցուցմունքը մեղմացնում է պատիժը. Մամիջանյանը՝ իշխանությանը (տեսանյութ)


Ինքնախոստովանական ցուցմունքը մեղմացնում է պատիժը. Մամիջանյանը՝ իշխանությանը (տեսանյութ)
Ապրիլ 15 20:16 2025

Երբ մի քանի շաբաթ առաջ  այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը որոշեց տեկտոնիկ ոճի պարի շարժումներ հիշեցնող գործողություններով նկարագրել Քիվեսթյան
 բանակցությունները և դարձավ տիկտոկյան աստղ՝ ես մտածում էի էլ որևէ բանից չեմ զարմանա: Այս մասին Աժ հայտարարությունների ժամին ասաց  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բառիս բուն իմաստով որոշեց պարել Աժ ամբիոնից, ընդ որում՝ ինքը պատկերացնում էր, որ իր ձեռքում կա կտրած գլուխ, ընդ որում մարդու մարմնի այլ մասեր: Փաշինյանն ամեն ինչ է անում. «օդնոկլասնիկի»-ի ստատուսներ է հավաքում իրար գլուխ, հեծանիվ է քշում, փոդքասթ է անում: Անում է ամեն ինչ՝ բացի իր խոստացածից՝ չի հրապարակում բանակցային փաթեթները:  Ճաշ եփելը, քնել արթնանալը, սափրվելը՝ ամեն ինչ ցույց են տալիս՝ բացի ամենակարևորից», -ասաց Մամիջանյանը:

Նրա  խոսքով՝ հիմնավոր կասկածներ կան, որ եթե հրապարակվեն բանակցային փաթեթները՝ էլ այդքան սուտ չեն կարող խոսել.

«Նույն ճակատագրին է արժանացել նաև 44-օրյա պատերազմի Աժ քննիչ հանձնաժողովը, որը ինքնին աբսուրդ էր, քանի որ մեղավորները քննում էին հանցագործություն, բայց ամեն դեպքում դա օրենքի պահանջ է: Հրապարակե՛ք: Թե ձեզ միայն շոուն էր հետաքրքիր, որ պատերազմի պարտությունը հայոց բանակի վրա, կամ նախկինների վրա  գցեիք: Դուք անգամ չեք հրապարակել մինչ այժմ 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական ցանկը: Այնինչ քառօրյաին ասում էին՝, որ հարյուր է, բայց մենք անուններով հրապարակել ենք: Վերջում՝ խորհուրդ բոլորիդ, ինքնախոստովանական ցուցմունքը մեղմացնում է պատիժը: Ավելի լավ է՝ իմ նշած փաստաթղթերը հրապարակեք», -ելույթը եզրափակեց Մամիջանյանը: