«Ես չեմ պատրաստվում չարձագանքել այս լկտիությանը»,-ԱԺ ամբիոնի մոտ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով բանակում «տռուսիկ» չունենալու մասին լուրերին։
Նա ընդդիմադիր գործընկերներին տեղեկացրեց, որ բանակում ունեցել է ներքնաշոր։
«Այլ բան, որ դուք զինվորների ներքնաշորերը տարել ու կերել եք, փոխաբերական իմաստով։ Դուք ներքնաշոր ուտողների իշխանություն եք եղել, բանակում կերել են զինվորների ներքնաշորերը, գուլպա էլ են կերել, ինչ տեսել են, կերել են»,-ասաց Ալեքսանյանը։