ԱԺ հայտարարությունների ժամին բուռն ելույթ ունեցավ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը՝ թիրախավորելով ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսին։
Ընդ որում, ընդդիմադիր խմբակցության պատգամավորները լքել էին դահլիճը։
Օրինակ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի մասին խոսելիս, Ալեն Սիմոնյանը նշեց. «Ինքն էլ գիտի՝ քաղաքական գործիչ է, մեկ-մեկ ըըըը, ըըը, ըսենց է անում՝ մտածելու տպավորություն թողնի։ Ա, դուք նվեր եք, դուք նվեր եք»։ «Ամենածիծաղելուն» նա համարեց ՔՊ-ի պարտության մասին խոսակցությունները։
«Ա, դուք մեր հետ ի՞նչ գործ ունեք»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը։