Ամեն դեպքում պետք է ֆիքսել, որ վերջին տարին, իհարկե որոշ բացառություններով, ամենախաղաղ տարիներից մեկն է եղել՝ առնվազն գետնի վրա. լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ի պատասխան հարցին, թե նախորդ ընտրություններին քաղաքացիներին խաղաղություն էին խոստանում, արդյո՞ք 2026թ.-ի ընտրություններին էլ նույն կարգախոսով են մասնակցելու։
«Իհարկե, եղել են որոշ իրադարձություններ, բայց, ընդհանուր առմամբ, ամենահանգիստ տարիներից մեկն է եղել։ Նաև որոշակի առաջընթաց է գրանցվել խաղաղության գործընթացում, համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի տեքստը և անում ենք ամեն ինչ, որ օր առաջ ստորագրվի»,-ասաց նա։
Իսկ թե ինչն է լինելու ընտրություններին ՔՊ-ի թեզը՝ նշեց. «Կյանքի տարբեր ոլորտներին է վերաբերվելու, մենք շարունակելու ենք «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակներում շարժվել առաջ և առաջարկել մեր քաղաքացիներին այն լուծումները, որոնք մենք տեսնում ենք»։