Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզ կատարած այցից այսօր մի դրված պատմեց Ազգային ժողովում։
«Էն օրը գյուղ եմ գնացել, քաղաքացին ասում է՝ «էս ինչ ալիքը ինչո՞ւ չես փակում», ասում եմ՝ հարգելիս, ուզում ես փակես, դու փակի, ասում է՝ «ո՞նց փակեմ», ասացի՝ պուլտը ձեռդ է, ընդ որում, պարտադիր չէ, որ անընդհատ ալիք փոխելիս հանդիպես, կարգավորում կա, որ ասում ես՝ այս ալիքը իմ մենյուից հանի»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե ուզում են, որ անընդհատ մի ընկալում լինի, որ պետությունը «մոնստր է, որ աջուձախ սաղին փրթում է»։
«Չէ, չի լինելու այդ պետությունը, համենայնդեպս, մեր օրոք այդպիսի պետություն չի լինելու»,- վստահեցրեց Փաշինյանը։