ՔՊ-ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրումը չեղարկող օրենքի նախագծին


ՔՊ-ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրումը չեղարկող օրենքի նախագծին
Ապրիլ 15 11:40 2025

ՔՊ-ն չընդունեց եկամտի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը չեղարկելու «Հայաստան» խմբկացության օրինագիծը։

Հարցը զեկուցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ նշելով, որ այն ստվերի կրճատմանը միտված չէ, քանի որ ստվերային եկամուտներն այսպես, թե այնպես թաքցնելու են եկամուտները։

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ ասաց, թե օրենքը հավելյալ հարկեր մտցնելու նպատակ է հետապնդում։

 Նա նշեց, որ հաջորդ քայլով հարկվելու են արտագնա աշխատանքի մեկնողները, հետո գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվողները։

«Սա քաղաքացուն քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

ՔՊ-ական Վահագն Ալեքսյանյանն ասաց, թե ընդդիմության նպատակն է, որ հնարավորինս քիչ քաղաքացիներ օգտվեն այն սոցիալական կրեդիտներից, որոնք այդ նախագծի ընդունման դեպքում տրվում է հայտարարատուին։

 «Ընդդիմությունը մի նպատակ ունի, այնպես անել, որ Հայաստանում դժգոհ քաղաքացիների քանակը լինի հնարավորինս շատ, իսկ գոհ քաղաքացիների քանակը՝ հնարավորինս քիչ»,-հայտարարեց Ալեքսանյանը։

«Մեր նպատական է, որ օր առաջ մեր պետությանը և ժողովրդին ազատել այս ազգակործան իշխանությունից»,-արձագանքեց « Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և քվերակությունից առաջ 20 րոպե ընդմիջում է վերցրեց։

Հարակից զեկույցում ՔՊ-ական Նարեկ Ղահրամանյանն էլ հայտարարեց, թե արտահերք նիստ է գումարվելու և եկամտի հայտարագրման համակարգի ներդրման վերջնաժամկետը տեղափոխվելու է մինչև նոյեմբերի 1-ը, բայց ՔՊ-ն դեմ է քվեարկելու օրենքը չեղարկելու օրինագծին։