Ալեն Սիմոնյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային համագործակցության հարցերը


Ալեն Սիմոնյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային համագործակցության հարցերը
Ապրիլ 14 18:44 2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Բացի այդ, համաձայնեցվել է նաեւ մոտ ապագայում Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման հարցը: