«Քաղաքացիներին մի հատ բացատրեք, որ տոմսի համար 150 դրամ չվճարելու դեպքում կարող են ահագին գլխացավանքի մեջ ընկնել՝ ձերբակալման ենթարկվեն, անձնական զննման, փաստաթղթերը վերցնեն ․․․ արդյո՞ք սա շատ խիստ պատիժ չէ։ Մարդիկ եսիմ ինչ կարգի հանցագործություններ են անում, մեղմ պատիժ է տրվում, մի հատ տոմսի դիմաց չվճարելու համար բերել եք օրենք, որ մարդուն վարչական ձերբակալության տանեք։ Գործիքակազմն էլ հայտնի չէ, թե ինչ միջոցներով եք տանում»,– այս մասին ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին հարցրեց ԱԺ պատգամավոր Արման Ղազարյանը։
«Երբ քաղաքացին չի վճարում տրանսպորտի համար և չի էլ պատրաստվում նույնականացվել, այդ պարագայում տեսուչը կարող է ոստիկանությունից աջակցություն խնդրել»,– ի պատասխան` ասաց Սիմոնյանը։