Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից շատ ավելի համարձակ է խոսում, կարևոր, հայկական թեմաներ բարձրաձայնում, քան Փաշինյանն ու Միրզոյանը. Արցախցի Նարե Սիմոնյան


Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից շատ ավելի համարձակ է խոսում, կարևոր, հայկական  թեմաներ բարձրաձայնում, քան Փաշինյանն ու Միրզոյանը. Արցախցի Նարե Սիմոնյան
Ապրիլ 14 16:39 2025

«Այս իշխանությունները չեն անում այն, ինչ ներկայացված է 2021 թվականի իրենց ծրագրում, երբ Արցախի մի մասն արդեն հանձնված էր»,- ԱԳՆ-ն  դիմաց արցախցիների ակցիայի ժամանակ ասաց Նարե Սիմոնյանը։

Նա նշեց, որ այս իշխանությունը ծրագրում ներկայացում էր, հերթական անգամ ստելով ու մանիպուլացնելով, որ պատրաստվում են դեօկուպացնել Հադրութն ու Շուշին։

«Հայկական դիվանագիտությունը ծառայեցվում է իրենց քմահաճույքներին, ոչ թե հայկական շահին։ Պետք է խոսենք այս ամենի մասին ու  պահանջենք, որ եթե ոչ մի կերպ չեն բարձրաձայնում Արցախի հետ կապված խնդիրների մասին՝  հավաքական վերադարձի իրավունքի, գերիների մասին, ուրեմն պետք է հարթակ ստեղծեն, որ արցախցիներին իրենց իրավունքների համար պայքարեն»,- ասաց Ն.Սիմոնյանը։

Նա նշեց, որ քայլեր չեն ձեռնարկվում գերիների վերադարձի համար։

«Տեսնում ենք, որ  Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից  շատ ավելի համարձակ է խոսում, շատ ավելի կարևոր, հայկական  թեմաների մասին է բարձրաձայնում, քան Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը»,- ասաց Ն.Սիմոնյանը։  

Ըստ նրա, գերիների վերադարձի հարցը պետք է լինի խաղաղության կամ որևէ բանակցության ոչ թե մաս, այլ նախապայման։

Ակցիայի մասնակիցներն ԱԳՆ դիմաց այրեցին իշխանության 2021-ի նախընտրական ծրագրով փաստաթուղթը։